Մայրության միամսյակին նվիրված նկարների ցուցահանդես

Մայրության միամսյակին նվիրված նկարների ցուցահանդես

Այսօր Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում մայրության միամսյակին նվիրված ցուցահանդես տեղի ունեցավ։ Ցուցահանդեսը կազմակերպել էր Վանիկ Թևանյանը։

Ցուցահանդեսին մասնակցում էին Վանիկ Թևանյանի երկու խմբերը՝ Գանձայի և Նինոծմինդայի նկարչական խմբակները։ Նինոծմինդայի խումբը մեկ տարի է, ինչ գործում է, իսկ Գանձայի խումբը՝ ութ տարի։

NOR ռադիոկայանի հետ զրույցում կազմակերպիչ Վանիկ Թևանյանը նշեց, որ երեխաները ջանասիրաբար աշխատել են և երկու ամսվա ընթացքում կարողացել են հավաքել նկարները ցուցահանդեսի համար։

Ցուցահանդեսի մասնակից Նելլի Կյուրեղյանը մեզ հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Վանիկ Թևանյանին այս միջոցառումը կազմակերպելու համար։ Մասնակիցները շատ ուրախ և գոհ էին միջոցառմանը մասնակցություն ցուցաբերելու համար։

Մանրամասները աուդիոնյութում

Radio NOR · Նելլի Կյուրեղյան

Ծնողները նույնպես շնորհակալություն հայտնեցին Վանիկ Թևանյանին, քանի որ նրանց երեխաները մեծ ոգեվորությամբ են մասնակցում այս միջոցառմանը։

Մանրամասները աուդիոնյութում

Radio NOR · Ծնողներ

Դիտել տեսանյութը․

Ֆոտոշարք