Սալոմե Զուրաբիշվիլին մեկնում է Բալթյան տարածաշրջան

Սալոմե Զուրաբիշվիլին մեկնում է Բալթյան տարածաշրջան

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մեկնել է Բալթյան տարածաշրջան։ Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Վիլնյուսում, Ռիգայում և Տալլինում։

Վրաստանի 5-րդ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա առաջնորդների, գործադիր ու օրենսդիր իշխանությունների և վերլուծական շրջանակների ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Վրաստանի 5-րդ նախագահի ելույթը Լիտվայի Սեյմում և հարցազրույցներ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։