Սահակաշվիլին արձագանքել է վետոյի հաղթահարմանը. Այդ օրենքը կընդգրկվի Վրաստանի պատմության ամոթալի ցուցակում

Սահակաշվիլին արձագանքել է վետոյի հաղթահարմանը. Այդ օրենքը կընդգրկվի Վրաստանի պատմության ամոթալի ցուցակում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն մեկնաբանել է խորհրդարանի կողմից նախագահական վետոյի հաղթահարումը` դա անվանելով խայտառակ փաստ եւ նախազգուշացնելով, որ իր գործողություններով գերագույն օրենսդիր մարմինը նպաստում է քրեածին իրադրության վատթարացմանը եւ «գոտեպնդում է լրտեսներին»:
«Ես վստահ եմ, որ այդ օրենքը կգրվի Վրաստանի պատմության ամոթալի ցուցակում», – ասել է Սահակաշվիլին` ելույթ ունենալով դեկտեմբերի 28-ի երեկոյան: Ըստ Սահակաշվիլիի` «այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քրեածին իրավիճակն ավելի կվատանա իրենց երկրում, որը Եվրոպայում համարվում էր ամենաանվտանգներից մեկը»:«Խորհրդարանն ազատում է ռուսական բոլոր լրտեսներին, որոնց մենք բացահայտել էինք», – նշել է նախագահը, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանը հաղթահարել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վետոն, որը նա կիրառել էր «Համաներման մասին» օրենքի վրա: «Համաներման մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին եւ ենթադրում է մեծածավալ համաներման հայտարարություն:
Սահակաշվիլին այդ օրենքի այն հատվածի վրա էր վետո դրել, որը վերաբերում էր քաղբանտարկյալներին եւ մանկապիղծներին:NEWS.am



Opinion, pooling and voting