Նոր պատժամիջոցներ Գերմանիայի կողմից

Նոր պատժամիջոցներ Գերմանիայի կողմից

Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատուների դեմ։ Այս մասին գրված է երկրի ԱԳՆ-ի X սոց ցանցում։

Բեռլինն ասել է, որ նոր ընտրություններ անցկացնելու և եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ կալանավորված «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու կոչ անող Վրաստանի քաղաքացիները շարունակում են ենթարկվել վրացական իշխանությունների ահաբեկմանը, բռնությանը և ձերբակալություններին։

«Շուրջ 3 ամիս է, ինչ վրացիները բողոքում են՝ հանդես գալով ԵՄ-ում ապագայի և երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների և բռնությունների հետ: Այսօր Գերմանիան մուտքի լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Գերմանիան մուտքի արգելք սահմանեց Վրաստանի 9 քաղաքացիների համար, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար։ Նրանց թվում են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, հատուկ նշանակության ուժերի՝ DOP-ի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, քրեական ոստիկանության պետ Թեյմուրազ Կուպատաձեն, Վրացական երազանքի պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն և այլք։ sovanews.ge