Կյանքի 88-րդ տարում հանկարծամահ է եղել հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, վաստակաշատ մանկավարժ և մեծ հայրենասեր Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյանը՝ ծնված 1937 թվականին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում:
Եղբայրը՝ Դավիթ Սանոսյանը և որդիներն իրենց ընտանիքներով խորապես վշտացած են սիրելի Արտյուշի կորստի համար և ցավակցում են ընտանիքին:
Սանոսյանի մահը սգում է Սաթխայի ողջ հասարակությունը և զորակցում հարազատներին:
Հոգու հանգստության համար աղոթք կմատուցվի մարտի 26-ին ժամը 18:00 Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցիում:
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 27-ին ժամը 13:00 Զեյթունի գերեզմանատանը: