Նինոծմինդայի Ազատություն փողոցի փոսերը ժամանակավորապես փակվում են

Նինոծմինդայի Ազատություն փողոցի փոսերը ժամանակավորապես փակվում են

Այսօր Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցում «Ջավախավտոգզա» ընկերությունը կատարում է փոսերի ժամանակավոր ասֆալտապատման աշխատանքներ:

NOR ռադիոկայանը զրույց ունեցավ «Ջավախավտոգզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ով մեզ հայտնեց, որ այս աշխատանքները միայն ժամանակավոր բնույթ ունեն: Մեր հարցին, թե երբ կկատարվեն ասֆալտապատման ամբողջական աշխատանքները, նա ասաց, որ չգիտեն։ Ինչ վերաբերվում է Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհին, իրենց ընկերությանը չի պատկանում, բայց կկատարեն փոսալցման աշխատանքներ մինչև Օրլովկա։

Նշենք, որ նախկինում մենք կապ էինք հաստատել Ճանապարհային վարչության հետ, որտեղից մեզ հայտնել էին, երբ եղանակները տաքանան, կսկսեն ամբողջական վերանորոգման աշխատանքները։

NOR-ը բազմիցս անդրադարձել է խնդրին, որ Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը երկար ժամանակ է, ինչ քանդված է, և ճանապարհին առաջացել են բազմաթիվ խորը փոսեր, որոնք դժվարացնում են երթևեկությունը և մեծացնում են ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը:

Տեսանյութ