Մելս Մարտիրոսի Բդոյանը ծնվել է 1947թ. ապրիլի 25-ին Բոգդանովկայի շրջանի Խոջաբեկ գյուղում կոլտնտեսի ընտանիքում:
1966թ. ավարտել է Գորելովկայի միջնակարգ դպրոցը և զորակոչվել է սովետական բանակ: 1969թ. ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի հատուկ միլիցիայի դպրոցը:
1976թ. Մելս Բդոյանը ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի Դոնի Ռոստովի մասնաճյուղի հեռակա բաժինը, որն ավարտելով 1981թ. ստացել է իրավաբան-իրավագետի որակավորում: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա աշխատել է տարբեր հաստատություններում և զբաղեցրել տարբեր պաշտոններ:
1990թ. Մելս Բդոյանը ընտրվել է Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պատգամավոր:
Նա նաև ստորագրել է Վրաստանի անկախության վերականգման մասին պատմական ակտը: Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՛՛Միլիցիայի գերազանցիկ, ՛՛ԽՍՀՄ ՆԳՆ գերազանցիկ՛՛ պարգևներով, ստացել է ՛՛Հրդեհի ժամանակ հերոսություն ցուցաբերելու՛՛ և ՛՛Անձնվիրաց ծառայելու՛՛ 1-ին, 2րրդ և 3-րդ աստիճանի մեդալներ:
Մելս Բդոյանը նաև մի շարք հայրենանվեր նախաձեռնությունների հեղինակ է, որոնցից են Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին, մունիցիպալիտետի տարածքում գտնվեղ մի շարք հուշարձաններ և ՛՛Խոջաբեկ՛՛ գրքի հրատարակումը:
Ներկայումս Մելս Բդոյանը թոշակառու է և զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ: