Գոմաղբի խնդիրը բնակչին ստիպում է դիմել Թբիլիսի

Գոմաղբի խնդիրը բնակչին ստիպում է դիմել Թբիլիսի

Նինոծմինդայի Էրզրումյան փողոցի կոյուղու դիտահորից գոմաղբ է հոսում։ NOR ռադիոկայան է դիմել նույն փողոցի բնակչուհին` Արփինե Մզիկյանը, խնդիրը բարձրաձայնելու նպատակով։ Ինչպես նշում է բնակչուհին, արդեն երկու տարի է, ինչ այս խնդիրը առկա է փողոցում։

«Մենք այս պահին չենք ապրում այստեղ, սակայն պետք է տեղափոխվենք։ Նայեք ինչ է կատարվում, Էրզրումյան փողոցի գետակի ամբողջ երկայնքը լցված է գոմաղբով»,- ասում է Արփինեն։

Արփինե Մզիկյանի կոչը ուղղված է բնակիչներին, նա ասում է որ պետական աշխատողները չեն կարող գալ ու ամբողջ օրը մնալ՝ իրենց տները հետևելու, որպեսզի մարդիկ գոմաղբը չլցնեն կոյուղին։

«Անցած տարի նույն խնդիրը նույն փողոցում առկա էր, մի քանի անգամ զգուշացրել ենք, չեն հասկացել, իսկ հիմա ես ոչ մի պետական օրգանի չեմ դիմի, փոխարենը կդիմեմ Թբիլիսի՝ այնտեղից հատուկ հանձնաժողով կհրավիրեմ, կգան կստուգեն գոմերը, տները և կտուգանեն։ Ո՛չ մի ծանոթություն, ո՛չ մի ամոթ չի փրկի։ Ես խնդրում եմ ժողովրդին խելքի եկեք և ձեր կոյուղիների, ձեր աղբի, ձեր շնորհքի հարցը ինքներդ լուծեք, վաղը կարող է նույն իրավիճակը լինել ձեր տան մոտ»,- ասաց Արփինեն՝ ավելացնելով, որ ղեկավարությունը մեղավոր չէ ։

Մանրամասները դիտեք տեսանյութում․

Ֆոտոշարք․