Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ժամանել էր Ախալքալաք

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ժամանել էր Ախալքալաք

Այսօր Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը ժամանել էր Ախալքալաք։ Հանդիպումը անցկացվեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում։ Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի լրատվամիջոցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնակիցները հանդիպման ընթացքում խոսեցին տարածաշրջանի խնդիրների մասին։ Մասնավորապես խոսվեց լեզվի չիմացության, դրանից բխող խնդիրների, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության զարգացման վերաբերյալ։

Գարեթ Ուորդը նշեց, որ շատ շնորհակալ է Ախալքալաքում և Ախալցիխեում ընդունելության համար․ «Սա ինձ համար հետաքրքիր հնարավորություն է և ցանկանում եմ նշել, որ Մեծ Բրիտանիան աջակցում է հանրային սեկտորներին և ոչ կոմերցիոն կազմակերպություններին։ Ես միշտ բանակցություններ եմ վարում կենտրոնական կառավարությունների, ինչպես նաև մունիցիպալիտետի հետ ու ասում եմ, որ շատ կարևոր է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ և կա արդեն տեղեկություն Եվրոպայից, կան առաջարկներ, թե ինչպես կազմակերպել օրենքը, որ թափանցիկություն լինի, այս սեկտորը չի համարվում գործակալական»․

Մանրամասները լսեք՝ աուդիոնյութում

Radio NOR · Գարեթ Ուորդ

Հավելենք, որ ՄԵծ Բրիտանիայի դեսպանը նշեց, որ առաջիկայում պլանավորում են այցելել նաև Նինոծմինդա։