
Մարտի 26-ին Միջինքի օրվա առթիվ Նինոծմինդա քաղաքի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական գաթայի» ավանդական փառատոնը:
Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, ինչը նշանակում է, որ պահքը հասել է իր միջնամասին: Ըստ ազգային ավանդույթի, այդ օրը տանտիրուհին պատրաստում է միջինքի գաթա:
Այս տարի Նինոծմինդայում գաթայի փառատոնը սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցում՝ հոգևոր աղոթքով և եկեղեցական ծիսակարգով։ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը օրհնեց եկեղեցի բերված գաթաները։
Արարողությանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանը, սպորտի, մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։ Եկեղեցական ծիսակարգից հետո «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի բակում տեղի ունեցավ միջոցառում` կենտրոնի <<Ծաղկազարդ>> պարային համույթի մասնակցությամբ (պարուսույց Լուսինե Մզիկյան)։
Այս տարի Հայկական գաթայի փառատոնին ներկայցվեց 130-ից ավելի գաթա։ 36 մասնակից ստացան նվերներ և պատվոգրեր` Խաչքավոր Վարազդատ Մարաբյանի կողմից՝ 1-ից 3-րդ տեղերի համար, իսկ ևս 30 մասնակից նույնպես արժանացան նվերների։ Նվերներ հանձնվեցին նաև ղեկավարների կողմից։
Երրորդ տեղի համար պարգևատրվեցին երեք մասնակից՝ Մոսոյան Վիկտորը, Զալալյան Մաքսիմը և Բդոյան Շավարշը։
Երկրոդ տեղի համար պարգևատրվեցին երկու մասնակից՝ Պերճանուշ Կիրակոսյանը և Մանուշակ Ղարսլյանը։
«Լավագույն գաթա» պատվոգրով պարրգևատրվեց Անի Մզիկյանը ։
Փառատոնի ավարտին բոլոր մասնակիցներին և հյուրերին գաթա հյուրասիրեցին:
Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ զրուցը՝ աուդիոնյութում․
Տեսանյութ․