Ցավակցություն/ Սաթխայի հանրային դպրոցի անձնակազմը սգում է Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյանի մահը

Ցավակցություն/ Սաթխայի հանրային դպրոցի անձնակազմը սգում է Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյանի մահը

Սաթխայի հանրային դպրոցի մանկավարժական կոլեկտիվը խորը վշտով սգում է վաստակաշատ մանկավարժ և հարգված անձնավորություն Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյանի մահը և զորակցում է հարազատներին։

Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյանը նախնական կրթությունը ստացել է Սաթխա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1955 թվականին։ 1961 թցվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։

1961 թվականից սկսած 28 տարի Ջավախքում կատարել է մանկավարժական աշխատանք։ Սաթխա և Օրոջալարի գյուղերի միջնակարգ դպրոցում աշխատել է պատմության դասատու, կազմակերպիչ, ուսմասվար և տնօրեն ։

Մանկավարժական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվել է պատմագրությամբ, հնագիտությամբ։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 1996 թվականի հոկտեմբերի 25-ին պաշտպանել է ատենախոսություն «Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մեծանուն անձնավորության մահը մեծ կորուստ է Սաթխայի ողջ հասարակության համար ։