Հայաստանի Մշակույթի նախարարությունը սույն թվականի հունիս ամսին կազմակերպել էր քանդակների սիմպոզիում-մրցույթ՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին:
Սիմպոզիումը անցկացվեց Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում: Մրցույթին մասնակցում էի 13 քանդակագործներ, նրանցից մեկը Գուրգեն Ծառուկյանն էր Նինոծմինդայի մունիցիպալիտետից:
Մրցույթի թեման էր քանդակել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հերոսներին: Յուրաքանչյուր մասնակցի տրված էր տուֆ քարի կտոր (չափը՝ 2x1x1 մ/խ /): Մեր հայրենակից Գուրգեն Ծառուկյանը քանդակել էր ՛՛Քաջ Նազարի՛՛ հերոսին: Արդյունքում նրա քանդակը մրցույթի շրջանակներում ճանաչվեց 11 լավագույն աշխատանքներից մեկը: Արդեն պատրաստի քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում:
Մրցույթի ավարտից հետո մասնակիցները կստանան դրամական պարգևներ:
Սիմպոզիումի հետ կապված մասնակիցների բոլոր ծախսերը, բացի քանդակագործության համար անհրաժեշտ գործիքներից, հոգացել էր Հայաստանի Մշակույթի նախարարությունը:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Անահիտ Զալալյան