Ախալքալաքի էր ժամանել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Ախալքալաքի էր ժամանել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Հուլիսի 4-ին ճանաչողական այցով Ախալքալաքի էին ժամանել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը և գեներալ Արշալույս Փայտյանը, ովքեր եղան Ախալքալաքի հայկական ու վրացական եկեղեցիներում, այցելեցին նաև Ջիվանու տուն թանգարան:

Հյուրերին առաջինը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դարպասների մոտ աղ ու հացով դիմավորեցին ՛՛Վաչիան՛՛ պարային համույթի սաները: Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի գլխավորությամբ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, ծանոթացան եկեղեցու բակի շինարարական աշխատանքներին, որից հետո արդեն եկեղեցում միասնական աղոթք բարձրացրին առ Աստված:

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի խոսքերով՝ այցը զուտ ճանաչողական բնույթ էր կրում և նպատակն էր ծանոթանալ համայնքի խնդիրներին:



Opinion, pooling and voting