
NOR ռադիոկայանը Նինոծմինդայում անցկացրեց հարցում այն մասին, թե որքանո՞վ է ձեռնտու խոպան գնալը։
Հարցումից պարզ դարձավ, որ բնակիչներից ոմանք այդքան էլ գոհ չեն, քանի որ արդեն մի քանի տարի է ինչ ռուբլին արժեզրկվել է: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ բնակիչները չեն դադարում մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ այլ տարբերակ չունեն, որոշներն էլ նշեցին, որ եթե բարեկամ ունես և գնում ես բարեկամի մոտ, ձեռնտու է։
«Ձեռնտու է գնալը և շահավետ այն իմաստով , որ եթե արդյունք կստանան աշխատանքից և եթե այստեղ աշխատանք չկա, ինչ անեն մնան»,- ասում է բնակիչներից մեկը:
Հարցվածներից մեկն էլ մեջբերեց․ «15 տարի գնացել եմ խոպան, առաջ ուրիշ էր ամեն ինչ, փողն էլ արժեք ուներ, հիմա աշխատում, մի քանի մանեթ փող ես բերում, դա էլ արժեք չունի»:
«Հայ ազգը ընդհանրապես միշտ ՌԴ-ում է աշխատում և հացը այնտեղ է վաստակում, որը այդքան էլ հաճելի չէ, քանի որ ռուբլու գիննն էլ արժեզրկվել է։ Եթե տեղում լիներ աշխատանք, մեծ գործարաններ ու աշխատատեղեր, ոչ մի տղամարդ չէր գնա Ռուսաստան արտագնա աշխատանքի, այլ կաշխատեին տեղում։ Հիմա առավել ևս չի կարելի երկար մնալ և աշխատել ՌԴ-ում, քանի որ ձեռնտու չէ»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Նշենք, որ Նինոծմինդայի շատ ընտանիքիների տղամարդիկ գարունը բացվելուն պես մեկնում են արտագնա աշխատանքի։ Ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին բնակիչները սովորաբար մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, նշելով, որ եկամուտը այնտեղից է։
Մանրամասները աուդիոնյութում․