
Նինոծմինդայի Էրզրումյան փողոցի կոյուղու դիտահորից գոմաղբի արտահոսքը դադարել է։
Պարզելու համար, թե ինչ իրավիճակ է Էրզրումյան փողոցում՝ NOR ռադիոկայանը կապ հաստատեց բնակիչ Արփինե Մզիկյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ նույն օրը Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցները բարեխղճորեն մաքրել են դիտահորը և վերացրել խնդիրը։
Ինչ վերաբերվում է տեղում առկա գոմաղբին, որը կուտակված է բնակիչների տների մուտքերի մոտ, Արփինե Մզիկյանը հայտնեց, որ այդ խնդիրը կլուծի Նինոծմինդայի Կոմունալ ծառայությունը։
Մենք կապ հաստատեցինք Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ, ով նշեց որ այսօր կմաքրեն տարածքը։
NOR ռադիոկայանը ներկա գտնվեց տարածքի մաքրման աշխատանքներին։
Նշենք, որ մարտի 26-ին NOR ռադիոկայան էր դիմել նույն փողոցի բնակչուհին` Արփինե Մզիկյանը՝ խնդիրը բարձրաձայնելու նպատակով։ Ինչպես նշում էր բնակչուհին, արդեն երկու տարի է, ինչ այս խնդիրը առկա էր փողոցում, սակայն այսօր խնդիրը ամբողջությամբ վերացվել է։
Կարդացեք նախորդ նյութը