
Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։
Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։
Հիշեցնենք, որ Բանգկոկում, մասնավորապես փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։
Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։
Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ Մի քանի րոպե անց 6,9 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել։
Bangkok Post-ը հայտնում է, որ Թաիլանդի հյուսիսում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ երկրաշարժ, իսկ Բանգկոկի Չատուչակ շրջանում փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը։ Associated Press-ը հայտնում է, որ Թաիլանդի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերը տարհանվել են երկրաշարժի պատճառով։ Շենքերից ու հյուրանոցներից տարհանված հազարավոր մարդիկ շարունակում են մնալ փողոցներում։