Կայացավ «Արշալույս» թերթի «Տաղանդավոր սերունդ» 4-րդ նախագծի մասնակիցների պարգևատրումը

Կայացավ «Արշալույս» թերթի «Տաղանդավոր սերունդ» 4-րդ նախագծի մասնակիցների պարգևատրումը

Այսօր՝ մարտի 28-ին, Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Արշալույս» թերթի կողմից կազմակերպված «Տաղանդավոր սերունդ» մրցութային նախագծի 4-րդ պարգևատրման արարողությունը։

Մրցույթին մասնակցում էին Նինոծմինդայի ավելի քան 30 կրթօջախների սաներ, ինչպես նաև մասնակիցներ Ախալցիխեից, Ախալքալաքից, Թբիլիսիից և Երևանից։

Մասնակիցները պարգևատրվեցին առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով, գրան պրիներով։ Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր (մասնակցության համար)։

Տաղանդավորներին բացահայտելու համար 4 տարի առաջ «Արշալույս» թերթի ստեղծագործական խումբը մեկնարկել է այս նախագիծը, որտեղ տարեց տարի ավելանում է մասնակիցների թիվը։ «Տաղանդավոր սերունդ» նախագիծը դարձել է ավանդական։ Միջոցառումը հագեցած էր երգերով պարերով և ասմունքով։

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1935 թվականին և «Արշալույս» թերթի համար այս տարի հոբելյանական է։ Այս տարի նշվում է թերթի 90 ամյակը, այդ իսկ պատճառով մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը կլինի անակնկալ,- ասաց «Արշալույս» թերթի խմբագիր Լուսինե Վարդանյանը

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին երեխաներ, ծնողներ, հյուրեր և պաշտոնատար անձիք։

Լուսինե Վարդանյանի խոսքը լսեք աուդիոնյութում․

Radio NOR · «Արշալույս» թերթի կողմից կազմակերպվեց «Տաղանդավոր սերունդ» մրցույթը