Մեկնարկել է ավանդական ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին

Մեկնարկել է ավանդական ֆուտբոլային մրցաշարը` նվիրված  Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին

Նինոծմինդա քաղաքում հուլիսի 6-9-ը կանցկացվի ավանդական դարձած թվով 21-րդ ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին:

Մրցաշարը կազմակերպել են Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրները: Մրցաշարին մասնակցում են 8 ֆուտբոլային թիմեր` Խոջաբեկի, Գանձայի, Փոքր Խանչալիի, Մեծ Խանչալիի, Ժդանովականի, Հեշտիայի, Նինոծմինդայի (Արարատ) և Ծալկայի թիմերը:

Հուլիսի 6-ին կայացած հանդիպումների արդյունքներն են` Ծալկա-Հեշտիա` 3:0, Գանձա-Փոքր Խանչալի, Ժդանովական -Խոջաբեկ` 5:3, “Արարատ”-Մեծ Խանչակի` 2:0:
Կիսաեզրափակիչ դուրս եկան Գանձայի, Ժդանովականի, “Արարատ” (Նինոծնինդա) և Ծալկայի թիմերը:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting