Անվանվել է նախաճաշի իդեալական ժամը

Անվանվել է նախաճաշի իդեալական ժամը

Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։

Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։

«Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին:

Դիետոլոգի կարծիքով՝ նյութափոխանակության տեսանկյունից նախաճաշելը մինչև 08:30-ն իդեալական է, քանի որ հենց այդ ժամանակ է օրգանիզմն առավել զգայուն ինսուլինի նկատմամբ։

«Սա նշանակում է, որ այն կարող է ավելի արդյունավետ կերպով մշակել ածխաջրերը, ավելի լավ կարգավորել արյան շաքարի մակարդակը և ավելի եռանդուն լինել ողջ օրվա ընթացքում», – ասել է փորձագետը:

Բացի այդ, Կասետին հավելել է, որ նախաճաշն անուղղակի ազդեցություն ունի սրտի առողջության վրա։ Նա խոսել է մի ուսումնասիրության մասին, որը կապ է հայտնաբերել ուշ նախաճաշելու սովորության և սրտանոթային հիվանդությունների զարգացման միջև։

Ըստ գիտնականների՝ օպտիմալ առողջության համար անհրաժեշտ է նախաճաշել առավոտյան իննից ոչ ուշ, իսկ ընթրել ոչ ուշ, քան երեկոյան ինը։