
Առնվազն 1002 մարդ է զոհվել, 2376-ը՝ վիրավորվել Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմական իշխանություններին։
Չի բացառվում, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ:
Հիշեցնենք, որ երեկ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: