Ջրամբարի պատնեշը չդիմանալով ջրի մեծ ճնշմանը և առատությանը փլուզվել է

Ջրամբարի պատնեշը չդիմանալով ջրի մեծ ճնշմանը և առատությանը փլուզվել է

Երեկ` մարտի 28-ի կեսօրից հետո առատ ջուրը քշել ու տարել է 2024 թվականի հուլիսի սկզբին կառուցված ջրամբարը, որը Եֆրեմովկա գյուղի խոշոր եղջերավոր անասունների համար որպես ջուր խմելու տեղանք էր նախատեսված։ Ջրամբարի կառուցման համար հատկացված էր 15 000 լարի։

NOR ռադիոկայանը կապ հաստատեց աշխատանքներն իրականցրած անհատ ձեռնարկատեր Ստյոպ Ամիրխանյանի հետ, ով նշեց, որ ջուրը միանգամից է եկել և փլուզել ջրամբարը։ Ամիրխանյանը նշեց, որ ինքը պատասխանատու է իր աշխատանքի համար, կդիտարկվի ժամկետը և ըստ այդմ որոշումներ կկայացվեն խնդրի ուղղությամբ։

NOR ռադիոկայանը նաև կապ հաստատեց Եֆրեմովկա գյուղի ներկայացուցիչ Պետրոս Թամասյանի հետ, ով նշեց, որ տեղյակ են ջրամբարի պատնեշի փլուզման մասին և կդիտարկեն խնդիրը։

Նշենք, որ NOR ռադիոկայանը ավելի վաղ 2024-ին էր հայտնում, որ տեղանքը, որտեղ կառուցվում է ջրամբարը, անբարենպաստ է, և ջրամբարի աշխատունակությունը դրվում է կասկածի տակ։