
Հարևան Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Բանգկոկում զոհերի թիվը հասել է 14-ի, շաբաթ օրը հաղորդել է թայլանդական Reporters հեռուստաալիքը՝ ամփոփելով երկրաշարժի ավերածությունների վայրերի իր թղթակիցների տեղեկատվությունը։
Նախկինում հաղորդվում էր 10 զոհի, 16 վիրավորի և 101 անհետ կորածի մասին։
«Բանգկոկում զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի, վիրավորների թիվը ճշտվում է, իսկ առնվազն 118 մարդ համարվում է անհետ կորած»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Լրագրողները պարզաբանում են, որ Թաիլանդի Գլխավոր աուդիտորական գրասենյակի անավարտ 30-հարկանի նոր շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է ևս մեկով, ում մարմինը հայտնաբերել են փրկարարները:
Հիշեցնենք որ Մյանմարում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 1002-ի. կա 2376 վիրավոր