Սեղանի թենիսի բաց առաջնություն՝ «Նինոծմինդա 2025»

Սեղանի թենիսի բաց առաջնություն՝ «Նինոծմինդա 2025»

Մարտի 29-30-ը Նինոծմինդա քաղաքի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն՝ «Դպրոցական մարզական օլիմպիադա 2025»-ը։

Այսօր՝ մարտի 30-ին, կայացավ սեղանի թենիսի բաց առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ մասնակցեցին Դիլիջանի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ծալկայի և Ախալքալաքի թիմերը։ Մրցումները անցկացվեցին չորս տարիքային խմբերում՝ 11, 13, 15 և 17 և ավելի։

Նշենք, որ այս մրցաշարը անցկացվում է երկրի ամբողջ տարածքում և մասնակցում էին նաև Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցիխեի, Ասպինձայի, Ծալկայի, Բորժոմիի, Ադիգենի և Դիլիջանի թիմերը։

Ինչպես նշեց Աշոտ Սողոյանը՝ Օրոջալարի թիմի մարզիչը, ով հանդես էր գալիս առանձին, թիմը գրավեց առաջին պատվավոր տեղը՝ 11 մեդալով (3 ոսկի, 4 արծաթ, 4 բրոնզ)։

Թիմային հաշվարկով Դիլիջանի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ 4 մեդալով (2 ոսկի, 2 արծաթ)։

Ծալկայի թիմը գրավեց երրորդ տեղը՝ 4 մեդալով (1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ)։

Մեդալներ ստացան Ղուլալիսի, Ժդանովականի և Թորիայի թիմերը՝

  • Ժդանովական՝ առաջին տեղ,
  • Ղուլալիս՝ երկրորդ տեղ,
  • Թորիա՝ երրորդ տեղ,
  • Ախալքալաք՝ երրորդ տեղ՝ 1 մեդալ։

Բոլոր հաղթող մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ առաջին տեղի հաղթողներին նաև գավաթներ հանձնվեցին։

Աշոտ Սողոյանի հետ հարցազրույցը լսեք աուդիոնյութում

Radio NOR · Աշոտ Սողոյան

«Նինոծմինդայում կարելի է ասել, առաջին անգամ տեղի ունեցան միջազգային կարգի մրցումներ, քանի որ Հայաստանից ևս ունեինք հյուրեր։ Մոտ 200 մասնակից էր, բոլորը հանդես եկան բարձր մակարդակով, և մրցումները անցկացվեցին անաչառ պայքարում»,- ասաց սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանը։

NOR-ի հետ զրույցում նա նաև շնորհակալություն հայտնեց Նինոծմինդայի քաղաքապետարանին և մարզադպրոցի տնօրինությանը, ովքեր մեծ աջակցություն ցույց տվեցին այս մրցաշարի կազմակերպման գործում։ Նա նաև հատուկ նշեց բարերար Աշոտ Նորսոյանին, ով մշտապես աջակցում է թիմի գործունեությանը և Օրոջալարի 6 տարիների շրջանային խաղերի թիմային հաղթանակներին։

«Սպորտային միջոցառումները շատ կարևոր են․ դրանք ոչ միայն նպաստում են ծանոթությունների և ընկերության ձևավորմանը, այլև խրախուսում են առողջ ապրելակերպը։ Սպորտը մարդու կյանքում կարևոր մաս է կազմում, առանց նրա անհնար է պատկերացնել առօրյան և կենսակերպը»,- ասաց Ծալկայի թիմի մրցավար Արտաշես Օհանյանը մեզ հետ զրույցում։

NOR ռադիոկայանի հետ զրույց ունեցավ նաև Ժդանովականի թիմի մարզիչ Էդգար Մնոյանը, ով նշեց. «Չէի կասկածում, որ իմ սաները կհաղթեն, մենք երկու տարի Վրաստանի դպրոցական օլիմպիադայի կրկնակի չեմպիոն ենք և այս տարի էլ հույս ունեմ, որ կանցնենք եզրափակիչ` Անակլիայում տեղի ունեցող թենիսի առաջնությանը»։

Մարզիչ Էդգար Մնոյանի, Արտաշես Օհանյանի և մասնակից Համլետ Առաքելյանի հետ հարցազրույցը լսեք աուդիոնյութում

Radio NOR · Թենիսի մրցումներ

Տեսանյութ

Առաջարկում ենք ֆոտոշարք