Վրաստանում հուլիսի 7-ին շրջանառության մեջ են մտել 5 լարիանոց հուշանվերային մետաղադրամները, որոնց նպատակն է ցույց տալ Վրաստանի հարուստ գինեգործական մշակույթը: Տեղեկացնում է Ալիք Մեդիան՝ հղում կատարելով agenda.ge-ին:
Մետաղադրամները ներկայացվելու են Ֆրանսիայի գինու և քաղաքակրթությունների Bordeaux կենտրոնում իրականացվող տարվա ամենահեղինակավոր փառատոներից մեկում:
Արծաթագույն մետաղադրամների մի կողմում դրոշմված է կուժ, գինի, և խաղողի վազ: Հակառակ կողմում՝ մշակութային կենտրոնի պատկերն է:
Վրաստանի կենտրոնական բանկի նախաձեռնությամբ հրապարակված 1500 օրինակ մետաղադրամները հնարավոր է ձեռք բերել 60 լարիով: