Ողբերգություն Ախալցխայում. երեխան ընկել է հինգերորդ հարկից

Ողբերգություն Ախալցխայում. երեխան ընկել է հինգերորդ հարկից

Ախալցխա քաղաքում տասը տարեկան երեխա ընկել է բնակելի շենքի հինգերորդ հարկից, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Սկզբում տուժածը հոսպիտալացվել է տեղի հիվանդանոցում, սակայն ավելի ուշ որոշվել է նրան տեղափոխել Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կլինիկա։

Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծանր։ Հիվանդը միացված է արհեստական շնչառական սարքին: