Վրաստանում եղանակը կբարելավվի հուլիսի 10-ից

Վրաստանում եղանակը կբարելավվի հուլիսի 10-ից

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հուլիսի 7-ին Վրաստանում հով եւ անձրեւոտ եղանակը կպահպանվի:
Տեղեկացնում է Ալիք Մեդիա լրատվականը:

Առանձին շրջաններում հնարավոր է հորդառատ անձրեւ: Օրվա երկրորդ կեսից սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը +20, +25 աստիճան կկազմի:

Հուլիսի 8-ի առավոտից եղանակը համեմատաբար կբարելավվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Հուլիսի 8-ին, մինչեւ օրվա երկրորդ կեսը, Վրաստանի տարածքում սպասվող ուժգին տեղումների պատճառով գետերում կպահպանվի ջրհեղեղի վտանգը: Հուլիսի 9-ին սպասվում են կարճատև անձրեւներ, արեւելյան Վրաստանի որոշ տարածքներում սպասվում է կարկուտ: Հուլիսի 10-ին երկրի տարածքի մեծ մասում եղանակը կբարելավվի:



Opinion, pooling and voting