Վրաստանի Թելավի շրջանի Գուլգուլի գյուղի բնակիչ Սիմոն Գիգիթելաշվիլին վրաց պատրիարք Իլյա Երկրորդին 8 մետր երկարությամբ սուջուխ եւ 80 լիտր գինի է նվիրել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, հաղորդում է «Գրուզիա- Online»-ը:
Գիգիթելաշվիլիի խոսքով, սուջուխի պատրաստման համար պահանջվել է 28 լիտր խաղողի հյութ, 7 կգ ալյուր եւ 2 կգ ընկույզ:Իլյա Երկրորդը շնվել է 1933թ. հունվարի 4-ին Վլադիկավկազում, սովորել Մոսկվայի հոգեւոր սեմինարիայում եւ ակադեմիայում, իսկ 1977թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք:
NEWS.am