Մյանմայի վարչապետը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել

Մյանմայի վարչապետը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել

Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլաինգը մարտի 31-ից ապրիլի 6-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել երկրաշարժի հետևանքով ավելի քան 1700 մարդու մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է MRTV հեռուստաալիքը։

«Մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ մարտի 31-ից ապրիլի 6-ը համապետական ​​մակարդակով սգո օրեր են հայտարարվել»,- ասված է հրամանում։

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել մարտի 28-ին Մյանմայում։ Թաիլանդի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ դրա ուժգնությունը կազմել է 7,9 մագնիտուդ։ Երկրաշարժը զգացվել է նաև Թաիլանդում, իսկ ցնցումները զգացվել են Չինաստանում և Վիետնամում։