
Տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։
«Սա իմ առաջին այցն է Հայաստան և Ադրբեջան, և կարևոր հարցերի թվում, որոնք նախատեսվում է քննարկել, գլխավոր առաքելությունն է՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության, երկու երկրների հետ հարաբերությունները՝ տնտեսության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության ամրապնդման համար»,- ասել է նա:
Հրապարակելով Լեռնային Ղարաբաղի դրոշը կից գրել է․
«Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը հայեր են։ Վերջին տասնամյակներում բազմիցս տեղի են ունեցել զինված հակամարտություններ»,- նշել Գերմանիայի նախագահը։