Վրաստանում կսահմանափակվի պոլիէթիլենային տոպրակների օտագործումը

Վրաստանում կսահմանափակվի պոլիէթիլենային տոպրակների օտագործումը

Պոլիէթիլենային տոպրակների սպառման նվազեցմանը միտված նոր օրինագծեր է ծրագրվում ընդունել 2018 թվականին: Ինչպես տեղեկացրել է շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը, խորհրդարանն սկսել է քննարկել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի նպատակն է Վրաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման նվազեցումը:

Նրանց հաղորդմամբ, նշված օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ակնհայտ աճով, ինչը կարեւոր խնդիր է շրջակա միջավայրի համար:

Ինչպես հայտնի է, շրջակա միջավայրն ամենից շատ հենց պոլիէթիլենից պատրաստված ապրանքների մնացորդներով է աղտոտվում, հատկապես խոսքը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներին, որոնք առօրյա կյանքում լայն կիրառում ունեն:

2014 թվականի տվյալներով, Վրաստանի մեկ քաղաքացին տարվա ընթացքում միջինում 525 մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենե տոպրակ է սպառում, իսկ, օրինակ Իռլանդիայում, նշված միջին ցուցիչը կազմում է 14, Դանիայի եւ Ֆինլանդիայի դեպքում՝ 4:

www.aliq.ge



Opinion, pooling and voting