Ապրիլի 2-3-ին Վրաստանում սպասվող եղանակի մասին

Ապրիլի 2-3-ին Վրաստանում սպասվող եղանակի մասին

Վրաստանում ապրիլի 2-ի կեսօրից մինչև ապրիլի 3-ի օրվա վերջը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ առատ, հնարավոր է քամու ուժգնացում։

Սպասվող անձրևները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ փոքր գետերում՝ հեղեղումներ։ Հանրապետության բարձր լեռնային շրջաններում կարող են ձևավորվել ձնահոսքեր, սողանքներ և սելավներ (վտանգի մակարդակը միջին է):