
Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 13:56-ին, վրաց-հայկական սահմանի մոտ տեղի է ունեցել 4.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ։
Հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ցնցումները զգացվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետում, հատկապես Սամեբա և Ժդանովական գյուղերում, որոնք մոտ են տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնին։