
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գրող Էշլի Սենթ Քլերին, ով իր ենթադրյալ երեխայի մայրն է, տվել է 2,5 միլիոն դոլար և նրան տարեկան վճարում է 500 հազար դոլար։
«Ես չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ, բայց ես պատրաստ եմ պարզել: Դա դատարանի որոշում չի պահանջում: Թեև ես հստակ չգիտեմ, ես արդեն Էշլիին տվել եմ 2,5 միլիոն դոլար և տարեկան 500 հազար դոլար եմ ուղարկում նրան»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ Սենթ Քլերը ցանկանում է դատական կարգով ճանաչել ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ որպես իր երեխայի հայր։ Փետրվարի վերջին էր նա հայտարարել, որ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային։