Ախալցիխեի բնակիչը դեպի Նինոծմինդա անապակ մեղրի հետքերով

Ախալցիխեի բնակիչը դեպի Նինոծմինդա անապակ մեղրի հետքերով

2000 թվականից մինչ օրս Ախալցիխեից Միսակ Դանիելյանի ընտանիքը ամառվա ամիսներին իրենց մեղվապահական տնտեսության հետ միասին տեղափոխվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետ:

Միսակը իր փեթակները տեղակայում է Նինոծմինդա քաղաքի մոտակայքում՝ Նինոծմինդա-Ախալքալաքի ճանապարհահատվածի բաց տարածքում:

“Ամենանաղարտ մեղրը հնարավոր է արտադրել միայն Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Այդ պատճառով հունիս և հուլիս ամիսներին ես իմ փեթակները բերում եմ այստեղ: Այդ ամիսներին ես, կինս`Սաթենիկը, դուստրս` Դիանան և որդիս` Հարությունը ապրում ենք այստեղ: Մեղվապահությամբ զբաղվելու գործում ինձ օգնում է կինս”,- նշեց մեղվապահ Միսակ Դանիելյանը:

Նույնիսկ ունենալով որակյալ արտադրանք` մեղվապահները դժվարությամբ են իրացնուն այն: Միսակ Դանիելյանի խոսքով` նա իր ունեցած մեղրի 30%-ը իրացնում է Հայաստանում, Թուրքիայում և Ռուսաստանում, իսկ մնացած մասը դժվարությամբ իրացնում է տեղում:

Չկա ոչ մի խորհրդատվական կենտրոն, լաբորատորիա կամ արհմիություն, որտեղ մեղվապահը կկարողանա ստանալ խորհրդատվություն կամ քննարկի ոլորտում առկա հիմնախնդիրները:

Միսակի և Սաթենիկի որդին և դուստրը իրենց ամառային արձակուրդը անցկացնում են ծնողների հետ միասին Նինոծմինդայում: Նրանք օգնում են իրենց ծնողներին մեղվապահության գործում, իսկ ազատ ժամանակ կարդում են գրքեր և հեռախոսային խաղեր են խաղում:

Մանրամասները լսեք մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting