Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Շնորհավորանքը տեղ է գտել երկրի ղեկավարի ֆեյսբուքյան էջում:
«Շնորհավորում եմ ձեզ՝ Ծննդյան սուրբ տոնի կապակցությամբ, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Բազմազանությունն այն անկյունաքարն է, որը մեր պետության հիմնական ուժն է հանդիսանում:. Երկրի վերածննդի գործում և նրա ժողովրդավարության զարգացման հարցում հատուկ ներդրում են ունեցել Վրաստանում բնակվող էթնիկ հայերը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել այն վաստակը, որն ընկած է մեր ժողովրդների համակեցության հիմքում և պատկանում է Առաքելական եկեղեցուն», -ասված է նախագահի հայտարարության մեջ:tert.am