Հուլիսի 6-8-ը Նինոծմինդա քաղաքում ընթացավ Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված 21-րդ ֆուտբոլային հուշամրցաշարը, որին մասնակցում էին 8 թիմ: Մրցաշարը կազմակերպել էին Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրները:
Հուլիսի 8-ին ժամը 14:00-ին տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ խաղը Գանձա և Ժդանովական գյուղերի թիմերի միջև: Խաղի հիմնական ժամանակը թիմերի միջև ավարտվեց 2:2 հաշվով և լրացուցիչ 15 րոպեների ընթացքում Գանձայի թիմը խփեց հաղթական գոլը՝ հաշիվը դարձնելով 3:2:
Երեք օրերի ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետի և Ծալկայի թիմերը պայքարում էին լավագույնի կոչման համար: Այսպիսով, մրցաշարի հաղթող դարձավ Գանձայի թիմը, երկրորդ պատվավոր հորիզոնականը գրավեց Ժդանովական գյուղի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը եզրափակեց Նինոծմինդայի ՛՛Արարատ՛՛ թիմը:
Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան