Ամերիկացի զբոսաշրջիկը ձերբակալվել է այն բանի համար, որ իբր այցելել է հեռավոր կղզու արգելված արգելոց և այնտեղ թողել Coca-Cola-ի տարա՝ որպես «առաջարկ» աշխարհի ամենամեկուսացված ցեղին։
24-ամյա Միխայիլ Վիկտորովիչ Պոլյակովը ձերբակալվել է երկուշաբթի Հնդկաստանի Անդաման և Նիկոբար կղզիներում՝ առանց թույլտվության Հյուսիսային Սենտինել կղզու սահմանափակ ցեղային արգելոց այցելելուց հետո:
Պոլյակովը մարտի 26-ին ժամանել է Անդաման և Նիկոբար կղզիների մայրաքաղաք Պորտ Բլեր և երեք օր անց ինքնաշեն նավով նավարկել Կուրմա Դերա լողափից մինչև Հյուսիսային Սենտինել կղզի 25 մղոն տարածություն:
Նա շաբաթ առավոտյան ժամը 10-ի սահմաններում ժամանել է արգելված կղզու հյուսիս-արևելյան ափ և հեռադիտակի օգնությամբ սկսեց զննել տարածքը կյանքի նշանների համար:
Մոտ մեկ ժամ Պոլյակովը սուլում էր իր փչովի նավակից՝ հույս ունենալով ուշադրություն գրավել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։
Նա կղզում վայրէջք է կատարել մոտ հինգ րոպե, որի ընթացքում նա նմուշներ է հավաքել, տեսանկարահանել և թողել գազավորված ըմպելիք և կոկոս՝ որպես «առաջարկ սենտինալյան ցեղին», – ասել է ոստիկանությունը The Press Trust of India-ին:
Հատկապես խոցելի խումբ է համարվում Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող սենտինելյան ցեղը։ Հաղորդվում է, որ նրանք թշնամաբար են տրամադրված կողմնակի մարդկանց նկատմամբ և նախկինում սպանել են մարդկանց, որոնք մոտեցել կամ վայրէջք են կատարել կղզու վրա:
Մասնագետները, որոնքր Պոլյակովի այցը «խորապես մտահոգիչ» են անվանել, զգուշացնում են, որ նա ոչ միայն վտանգի տակ է դրել իրեն, այլև ոչնչացման վտանգի տակ է դնում ողջ սենտինալ ցեղին, եթե նրանք վարակվեն ընդհանուր հիվանդություններով, ինչպիսիք են կարմրուկը կամ գրիպը: