Շրջանավարտների հանդիպումը 10 տարի անց

Շրջանավարտների հանդիպումը 10 տարի անց

Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի 2006-2007թթ. ուսումնական տարվա շրջանավարտները հանդիպեցին 10 տարի անց:

Քա՜ նի տարի է անցել: Ահա և նորից հավաքվեցին ծանոթ և հարազատ դեմքեր: Հիշում ենք բլոր նրանց, ովքեր այս երեկոյին չկարողացան ներկալ գտնվել: Դեռևս դպրոցական տարիներին մեզ թվում էր, թե ինչքան երկար ժամանակահատված է տաս տարին: Հրաժեշտ տալով դպրոցին և մեր անհոգ տարիներին՝ մենք երազում էին հեշտ կյանքի ճանապարհի մասին:

Մեր ցանկություններն ու երազանքները մենք երբեմն գրում էինք թղթերի վրա, որպեսզի կրկին հանդիպեինք ու հիշեինք այդ օրերի մասին: Ահա և այսօր մենք հանդիպեցինք, որպեսզի կիսվենք մեր հիշողություններով, ուրախանանք մեր ընկերների համար, ովքեր արդեն ընտանիք են կազմել, ցանկանանք նրանց հաջողություններ հետագա կյանքում:

Մեր կողքին են մեր ուսուցիչները, մեր իմաստուն դաստիարակները: Անցել է տաս տարի: Մենք բոլորս երջանիկ ենք, ինչպես նախկինում: Մեզ թվում է, թե տարիները մեզ մոտ ոչինչ չեն փոխել: Ծիծաղում ենք, ինչպես միշտ, երգում ենք, պարում, ուրախ անցկացնում ենք մեր ժամանակը և պատկերացնում արդեն հաջորդ մեր հանդիպումը:


Տեքստը՝ Անժելա Ղարսլյանի



Opinion, pooling and voting