Ցավակցություն/  Կյանքից անժամանակ հեռացավ Գևորգ Ալֆոյի Սիմոնյանը

Ցավակցություն/  Կյանքից անժամանակ հեռացավ Գևորգ Ալֆոյի Սիմոնյանը

53 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ Գևորգ Ալֆոյի Սիմոնյանը ծնված 1972 թվականին Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում, երկար տարիներ ապրում էր Ռուսաստանի դաշնության Գելենջիկ քաղաքում։

Անսպասելի վրա հասած մահը խլեց մեծ հարգանք ու պատիվ վայելող Գևորգ Սիմոնյանի կյանքը։

Հարազատները, բարեկամները և նրան ճանաչողները մեծ վշտով սգում են հարազատ ու սիրելի Գևորգի մահը։

Ժդանովականից Կամո Սիմոնյանի ընտանիքը մեծ վիշտ է ապրում սիրելի Գևորգի անժամանակ մահվան համար և ցավակցում ընտանիքի անդամներին ու հարազատներին։

Մարգել Սիմոնյանի ընտանիքը մեծ վիշտ է ապրում սիրելի Գևորգի անժամանակ մահվան համար և ցավակցում է հարազատ ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին։

Լեռնիկ Սիմոնյանի ընտանիքը սգում է հարազատ Գևորգի անժամանակ մահվան համար և մեծ վշտով ցավակցում ընտանիքի անդամներին և հարազատներին։

Հայաստան Սիմոնյանը իր ընտանիքով մեծ վիշտ է ապրում ու սգում սիրելի ու հարազատ հորեղբոր անժամանակ մահը։

Զարուհի Սիմոնյանի ընտանիքը մեծ վշտով սգում է սիրելի Գևորգի անժամանակ մահը և ցավակցում բոլոր հարազատներին։

Գևորգ Սիմոնյանի դասընկերուհի Լամարա Բադոյանը մեծ վշտով ցավակցում է հարազատներին ու ընտանիքի անդամներին։

Մարիկյան Սայադը ընտանիքով ցավակցում է Գևորգ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին այս անդառնալի կորստի համար։

Դու գնացիր հանկարծակի առանց մնաս բարովի,
Ինչպես մնանք, որ գնացիր առանց գնաս բարովի։
Չսպասեցիր, որ քեզ գրկենք ու սեղմենք մեր կրծքերին,
Բայց թաց աչքով ու կարոտով կսպասենք քո վերադարձին։

Չգիտենք մեզ ինչպես խաբենք, որ դու կաս ու ներկա ես,
Այս սուտ ու փուչ աշխարհի մեջ աղաչում ենք լույսդ չմարես։
Մայրդ, կինդ ու դուստրերդ աչքերն հառած երկնքին,
Արցունքների հեղեղի մեջ փնտրում են սիրելի Գևորգին։

Դու գնացիր առանց մնաս բարովի,
Ինչպես մնանք, որ գնացիր առանց գնաս բարովի։