Նինոծմինդա քաղաքի ”PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստները անցկացրին բնապահպանական թեմայով հերթական ակցիան:
Ակտիվիստները պաստառներով դուրս էին եկել քաղաքի փողոցներ, որոնց վրա գրված էին լոզունգներ «Պահպանենք աշխարհը», «Մաքուր է այնտեղ, որտեղ չեն կեղտոտում», «Խնայիր բնությունը» և այլն:
«Մենք մարդկանց կոչ ենք անում մաքրություն պահպանել, պաշտպանել բնությունը և չաղբոտել այն»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանը:
Ինչպես ասում է Նինոծմինդա քաղաքի բնակչուհիներից մեկը՝ Արմենուհին, Երկիր մոլորակը պետք է մաքուր պահել: Ըստ նրա անհրաժեշտ է հաճախ անցկացնել նմանատիպ ակցիաներ և հնարավորինս շատ մարդկանց ներառել, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ իսկապես պետք է մեր քաղաքը մաքուր պահել:
Երիտասարդական կենտրոնի ակտիվիստները հաճախ են անցկացնում նմանատիպ ակցիաներ, որոնց շրջանակներում մաքրում են անտառները աղբից, որը կուտակվում է բնակիչների մեղքով:
Նման ակցիաները օգնում են մարդկանց գիտակցել, որ մեր քաղաքի ապագան մեր ձեռքերում է և անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրքանչյուրը խնամքով վերաբերվի մեզ շրջապատող միջավայրին:
Ակցիան կազմակերպել էր Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի և ԱՄՆ միջազգային զարգացման ՛՛Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրացիային՛՛ ծրագրի շրջանակներում:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան