
Վրաստանում ապրիլի 6-ից 7-ը սպասվում է անձրև և կայծակ, տեղ-տեղ՝ ուժգին, հիմնականում երկրի արևմտյան շրջաններում, այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամին կարող է ուժեղանալ։
Սպասվող անձրևները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ փոքր գետերում՝ վարարումներ։ Երկրի լեռնային շրջաններում հնարավոր է ձնահոսքի ձևավորում, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքային և սելավային գործընթացները կարող են ակտիվանալ։
Վտանգի մակարդակը՝ միջին։