
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում ապրիլի 5-ին և 6-ին տեղի ունեցավ վոլեյբոլի մրցաշար՝ նվիրված սպորտի օրվան։ Մրցույթը կազմակերպվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի կողմից։
Մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներից 10-ից ավելի աղջիկների և տղաների խմբերը՝ Հեշտիայի 2 թիմ, Թորիա, Ղաուրմա, Ջիգրաշեն, Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 հանրային դպրոցի թիմերը։ Մրցմանը նաև մասնակցեցին դպրոցի ուսուցիչներից կազմված և սակրեբուլոյի թիմերը։
Առաջին տեղը գրավեց թիվ 1 հանրային դպրոցը, երկրորդ տեղը՝ թիվ 2 հանրային դպրոցը, իսկ երրորդ տեղը գրավեց Հեշտիայի թիվ 1 դպրոցի թիմը։
Բոլոր հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալով, գավաթով և պատվոգրով։
«Մեր թիմը ներկայացնում էր թիվ 2 հանրային դպրոցը, թիմը գրավեց 2-րդ տեղը, խաղը սպորտդահլիճում անցկացվեց հարմարավետ միջավայրում։ Իմ կողմից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և առանձնահատուկ սակրեբուլոի նախագահ Վահան Արոյանին»,- ասաց Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի սպորտի մասնագետ Մամիկոն Սահակյանը։
Մանրամասները աուդիոնյութում․