Պուտինը արգելել է Instagram-ում և Facebook-ում գովազդ տեղադրել

Պուտինը արգելել է Instagram-ում և Facebook-ում գովազդ տեղադրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսներում գովազդն արգելելու մասին, որոնց գործունեությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսներում, որոնց գործունեությունը ծայրահեղական է ճանաչվել և արգելված է երկրում:

Այս արգելքը վերաբերում է Instagram-ին և Facebook-ին:

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա հասարակական կամ կրոնական կազմակերպության գործունեությունը լուծարելու կամ արգելելու մասին դատարանի որոշման դեպքում արգելվում է նաև գովազդի տարածումը նման կազմակերպության ինտերնետային ռեսուրսներում: auroanews.am