
Ամերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է նա: