
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ մենք ավելի ենք մոտենում համաձայնության: Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես երկուշաբթի ավելի վաղ նշել էր Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել մի քանի հարցեր, որոնք, առայժմ, օդում կախված են։ shantnews.am