Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1216511

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։ 

Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր “Up all night” խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։ 

https://youtube.com/watch?v=TGDCw4tJQMY%3Fsi%3DqDJ-Bb7HTgzYSB4T

Երևանում Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ 

Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։ 

Armenpress