
Հայոս-Քարթլոս զբոսայգու կողքով հոսող Ագրիչայ գետի մակարդակը որոշ չափով բարձրացել է, սակայն այն շարունակում է մնալ աղտոտված:
Ագրիչայ գետը, որը հոսում է Նինոծմինդա քաղաքի երկայնքով, ամբողջովին լցված է աղբով, և այսօր ականատես եղանք սատկած կենդանու մարմնի, որը գարշահոտ էր տարածում փողոցով մեկ:
NOR ռադիոկայանը բնակիչներին հորդորում է մաքուր պահել քաղաքն ու տարածքը։
Տարիներ շարունակ NOR ռադիոկայանը ահազանգում է Ագրիչայ գետի աղետալի վիճակի մասին, սակայն խնդիրը մնում է չլուծված։
Կարդացեք նախորդ նյութերը