
Օրեր առաջ NOR ռադիոկայանը նյութ էր հրապարակել այն մասին, որ Նինոծմինդա քաղաքի Չապաև փողոցում գտնվող էլեկտրասյունը թեքվել է։
Փողոցի հարակից տներում ապրող բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին՝ լուսաբանելու, որ թեքված էլեկտրասյունը վտանգավոր է և ընկնելու դեպքում հրդեհի պատճառ կարող է դառնալ։
Պարզելու համար, թե արդյոք «Energo-Pro Georgia»-ի պատասխանատվության ներքո է գտնվում թեքված էլեքտրասյան խնդրի կարգավորումը, թե ոչ, NOR ռադիոկայանը կրկին կապ հաստատեց «Energo-Pro Georgia»-ի Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցների հետ։
Այնտեղից մեզ հայտնեցին, որ տվյալ էլեքտրասյան վերանորոգումը չի մտնում իրենց իրավասության մեջ, հավելելով, որ էլեքտրականությունից այն անջատված է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, դիմել էինք «Energo-Pro Georgia»-ի Նինոծմինդայի մասնաճյուղ, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, պատրաստվում են փոխել կամ ուղղել էլեկտրասյունը։ «Energo-Pro Georgia»-ից մեզ հայտնել էին, որ կդիտարկեն, եթե դա մտնում է իրենց պատասխանատվության մեջ, համապատասխան քայլեր կձեռնարկեն։