Էմանուել Մակրոնը մտադիր է հասնել ԱՄՆ-ի նոր սահմանած մաքսատուրքերի չեղարկմանը

Էմանուել Մակրոնը մտադիր է հասնել ԱՄՆ-ի նոր սահմանած մաքսատուրքերի չեղարկմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ստիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել նոր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։

Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ նախագահ Թրամփը չեղարկի իր որոշումը: Եթե դա նշանակում է, որ պետք է բացատրել, որ մենք պատրաստ ենք պատասխանելու, մենք պետք է պատասխանատվություն կրենք դրա համար»,- ասել է Մակրոնը և հավելել, որ Եվրոպան երբեք քաոս չի ցանկացել։