
ԱՄՆ-ը Չինաստանի դեմ մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 104 տոկոս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, խոսել է ապրիլի 7-ին սոցցանցերում Թրամփի այն սպառնալիքի մասին, որ նա լրացուցիչ 50%-ով կբարձրացնի Պեկինի դեմ մաքսատուրքերը՝ ի պատասխան Չինաստանի պատասխան մաքսատուրքերի, և Լևիտին հարցրել է, թե արդյոք այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ ստորագրվել է։
«Այն ուժի մեջ կմտնի այսօր երեկոյան, ժամը 00:01-ին [Վաշինգտոնի ժամանակով] կամ վաղը»,- ասել է Լևիտը։
Ի գիտություն, սա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքը կաճի 50%-ով՝ 54%-ից հասնելով 104%-ի, և դա կանդրադառնա Չինաստանից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ tv9news.ge